PL|EN|AM|AZ|GE|RU
Հիմնական էջ arrow Հոդվածներ arrow Դիմակայելով փոթորկին. Հայաստանը և իշխանության տնտեսությունը

Դիմակայելով փոթորկին. Հայաստանը և իշխանության տնտեսությունը

Տպել

Friday, 20 February 2009

Image Ռիչարդ Կիրակոսյանը.

Շատ երկրներում տնտեսությունը և քաղաքականությունը հաճախ միահյուսված են, ընդ որում` հասարակության հարուստ վերնախավը օժտված է չափազանց շատ իշխանությամբ և ազդեցությամբ: Տնտեսական և քաղաքական իշխանությունների նման սերտ փոխադարձ կապից վաղուց գիտակցված են և իրենց արտահայտությունն են գտել պատմական թևավոր խոսքում` «իշխանությունը քայքայում է, իսկ բացարձակ իշխանությունը քայքայում է իսպառ»:

Գիտակցելով հարստության և քաղաքական իշխանության զուգակցության վտանգը` ժողովրդավար բարեփոխիչները փորձել են ստեղծել «զսպման և հակակշիռների համակարգ»` ուղղված հակազդելու նման իշխանությանը: Թեև շատ անգամ հարուստ փոքր վերնախավը կարողացել է ձեռք բերել և գործադրել չափազանց մեծ իշխանություն` զսպման և հակակշռման ինստիտուցիոնալ համակարգը միշտ նպաստել ավելի երկար ժամանակով վերականգնելու բնական հավասարակշռությունը:

Սակայն երկրում կայուն ժողովրդավարական ինստիտուտների բացակայությունը թույլ չի տալիս վերահսկելու և հավասարակշռելու հարուստների իշխանությունը: Խնդիրն ակնհայտ է նաև հետխորհրդային պետությունների դեպքում, որոնք շուկայական տնտեսության և ժողովրդավարական նորմերին անցնելիս բախվել են լուրջ խոչընդոտների: Հետխորհրդային այս երկրները կանգնած են նաև ավելի խորը պարադոքսի առաջ. կարևոր քաղաքական և տնտեսական բարեփոխումները հակազդեցության են արժանանում նույն այդ հարուստ վերնախավի կողմից, որին այդ բարեբոխումները կոչված են սանձել և վերահսկել:

Ավելին, անցումային շրջանի օրենքի և իրավական նորմերի թուլությունը ավելի է խանգարում բարեփոխման վաղ փուլերում` խորացնելով իրեն բնորոշ խոցելիությունը նման վերնախավերի ազդեցությունից նախքան ուժեղ ժողովրդավարության հաստատումը:

Իշխանության տնտեսությունը

Հայաստանի նման փոքր երկրում հարստության և իշխանության անհամաչափությունը էլ ավելի ակնհայտ և դժվար շտկվող է: Հայաստանի պարագայում տնտեսական համակարգը ձևախեղված է, նրանում իշխում են կլաններ և մոնոպոլիաներ, որոնցում իշխանության չափերը հասել է վտանգավոր աստիճանի:

Վերջին տարիներին քաղաքական և տնտեսական իշխանությունները էլ ավելի սերտաճեցին, քանի որ նոր «օլիգարխիկ վերնախավը» պաշտոնապես ընտրվեց Հայաստանի խորհրդարանում: Նման ազդեցիկ և մենաշնորհային մարմնի ի հայտ գալն ակնհայտ մտահոգության տեղիք է տալիս` Հայաստանում հանրային քաղաքականության և կառավարման ազնվության առնչությամբ: Մասնավորապես, տևական անհանգստության պատճառ է շահերի և կասկածելի էթիկայի միջև բացահայտ տարաձայնությունը, որն արտահայտվում է հզոր «բիզնեսմեններին» թույլատրելու ձևակերպել և օրենսդրորեն անցկացնել տնտեսական և քաղաքական բարեփոխումներ:

Տխրահռչակ նոր հայերի կենսակերպը

Հենց որ հարուստ վերնախավը Հայաստանի քաղաքական կյանքում ձեռք բերեց նոր, պաշտոնական դերակատարություն, անպատժելիության պրակտիկան էլ ավելի արմատացավ: Միևնույն ժամանակ, կառավարումը Հայաստանում սկսեց ավելի շատ արտահայտվել «իշխանության նոր ամբարտավանության» միջոցով, ինչի հետևանքով պետությունը ազատեց իրեն ժողովրդին ծառայելու և նրան ծառայելու պարտավորությունից: Բնականաբար սա հանգեցրեց երկրի շարքային քաղաքացիների անտարբերությանն ու խորթացմանը:

Այս պայմաններում Հայաստանի ներկա իշխանությունը բախվում մի շարք արտաքին մարտահրավերների, սկսած արտասահմանում աշխատող հայերի դրամական փոխանցումների նվազումից մինչև տնտեսական անկում, որը միայն ավելի է խորանում: Այս մարտահրավերները, որոնք համընդհանուր տնտեսական ճգնաժամի հետևանք են լուրջ սպառնալիք են Հայաստանի տնտեսության համար:

Հայաստանի տնտեսական զարգացման համար երկար հեռանկարում առավել կործանարար են մի շարք առանձնահատուկ խնդիրներ` կապված երկրի տնտեսական համակարգի ձևախեղման հետ: Այս ներքին խնդիրները ներառում են հարկահավաքության թերությունները, անպատշաճ մաքսային ռեժիմը, անշարժ գույքի շուկայում արհեստական ուռճացված գները, ինչպես նաև աշխատատեղերի անբավարար ստեղծումը:

Սակայն ավելի լուրջ վտանգ են ներկայացնում կառուցվածքային թերությունները, երբ տնտեսական աճը խիստ կախված է այնպիսի սահմափակ հատվածների տնտեսական աճից, ինչպիսին են` ծառայությունների ոլորտը կամ ադամանդագործությունը և տնտեսական գոյատևումը, որը առավելապես կախված է արտաքին ֆինանսական մուտքերից:

Տնտեսության իշխանությունը

Իշխանության և տնտեսության միջև նման փոխադարձ կապը հանգուցային նշանակություն ունի Հայաստանի առջև ներկայիս ծառացած ճգնաժամին դիմակայելու առումով: Այսինքն` անցումը «իշխանության տնտեսությունից» «տնտեսության իշխանության» Հայաստանի ճգնաժամից դուրս գալու ամենաարդյունավետ միջոցն է: «Տնտեսության իշխանությունը» առաջարկում է «ստեղծարար քայքայման» նոր իմաստ, որն ի վիճակի է հաղթահարելու տնտեսական իշխանությունը և օլիգարխների համակարգի ազդեցությունը:

Տնտեսության իշխանությունը բազմանիստ է և ներառում է փակ համակարգի համար «ցնցումներ», նախևառաջ, ներքին բյուջետային ճգնաժամից,որն առաջացել է ցածր հարկահավաքությունից և կոռուպցիան սանձելու և մոնոպոլիաների դեմ պայքարելու անհրաժեշտությունից:

Համակարգի համար երկրորդ ցնցումը կլինեն Թուրքիայի հետ սահմանի բացման հետևանքները և Հայաստանի շուկայում անխուսափելի մրցակցությունը:

Երրորդ և առավել զգալի շոկը, այն գիտակցումն է, որ Հայաստանն այլևս չի կարող սատարել ներկայիս տնտեսական համակարգը: Տնտեսական ճգնաժամին դիմակայելու անհրաժեշտույթունը պահանջում է վերջ դնել երկվորյակ չարիքներից` կոռուպցիայից և օլիգարխ կլաններից ու մոնոպոլիաներից պետության կախվածությանը: Քաղաքական լեգիտիմության ակնհայտ պակասի դեմ-հանդիման` Հայաստանն այլևս ի վիճակի չէ հանդուրժել փակ տնտեսական համակարգը, որը վերջին տարիներին ձևախեղել և աղճատել է երկիրը:

Այսպիսով, համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացման հետ մեկտեղ ավելի ակնհայտ է դառնում, որ իշխանության մնալու համար Հայաստանի կառավարությունը պետք է գնա ավելի համարձակ բարեփոխումների և ձեռնամուխ լինի տխրահռչակ «վերնախավին», որի ձեռքում հարստություն և իշխանություն կուտակումը հասել է վտանգավոր աստիճանի:
………………………………

Ռիչարդ Կիրակոսյանը Երևանում գործող Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենն է: Որպես խորհրդական աշխատել է բազմաթիվ միջազգային կազմակերպություններում, այդ թվում` ԵԱՀԿ-ում, Համաշխարհային բանկում: Կանոնավորապես համագործակցել է Jane’s Information Group վերլուծական կենտրոնի, «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանի, «Նյուսուիկ ինթերնեշնլի» և այլ հրատարակությունների հետ: Կիրակոսյանը ԱՄՆ Կոնգրեսի աշխատակազմի նախկին աշխատակիցներից է:

«Դիմակայել փոթորկին» խորագիրը շաբաթական սյունակ է, որը նա վարում է հատուկ «ԱրմենիաՆաուի» համար:

http://www.armenianow.com/?action=viewArticle&IID=1222&CID=3415&AID=3541&lng=arm

 
Strona jest współfinansowana w ramach programu polskiej pomocy zagranicznej
Ministerstwa Spraw Zagranicznych RP w 2007 r.

© 2017 Stowarzyszenie Dom Kaukaski w Polsce
Christian Louboutin OutletChristian Louboutin DiscountChristian Louboutin Flats
Joomla! is Free Software released under the GNU/GPL License.
arch
ceny Tanie Kurtki Moncler Online Rozmiar dzieci Moncler Outlet Mężczyźni sklep odzież Moncler Kurtki Mężczyźni Rozmiar sale moncler polska 2014 polska Miłośnicy moncler sklep Outlet tanie ceny moncler sale oferta Kurtki sklep Moncler odzież dzieci tanie Moncler Outlet Outlet Tanie dzieci Moncler Kurtki ceny damska Online moncler polska Kobiety Rozmiar Kurtki moncler sklep dzieci Miłośnicy 2014 moncler sale Mężczyźni 2014 sale Moncler Mężczyźni Tanie 2014 Moncler Outlet polska Mężczyźni sale Moncler Kurtki oferta sklep ceny moncler polska Online 69% Off sklep moncler sklep Miłośnicy ceny tanie moncler sale Mężczyźni 69% Off Kobiety Moncler Kurtki Tanie Kobiety Moncler Outlet sklep Rozmiar dzieci Moncler Kurtki Sprzedam Miłośnicy Tanie moncler polska sale Rozmiar 2014 moncler sklep damska Mężczyźni Outlet moncler sale odzież sale Kobiety Moncler sklep tanie oferta Moncler Outlet Tanie Mężczyźni oferta Moncler Kurtki Rozmiar odzież polska moncler polska Outlet odzież 2014 moncler sklep Kobiety damska Tanie moncler sale Tanie polska sale Moncler damska Outlet ceny Moncler Outlet odzież tanie Mężczyźni Moncler Kurtki Kobiety Kurtki damska moncler polska dzieci tanie Sprzedam moncler sklep 69% Off Kobiety oferta moncler sale polska 2014 Online Moncler sklep damska 2014 Moncler Outlet dzieci Sprzedam Tanie Moncler Kurtki 69% Off dzieci sale moncler polska damska Sprzedam odzież moncler sklep Kurtki Mężczyźni ceny moncler sale ceny Sprzedam sklep Moncler Online Rozmiar tanie Moncler Outlet Mężczyźni Online damska Moncler Kurtki Kurtki polska dzieci moncler polska ceny 2014 sklep moncler sklep Tanie tanie Kurtki moncler sale damska ceny sklep Moncler 2014 oferta Miłośnicy Moncler Outlet ceny 69% Off Tanie Moncler Kurtki Tanie Mężczyźni oferta moncler polska Rozmiar 2014 Online moncler sklep Kurtki sklep polska moncler sale oferta Kurtki polska Moncler Miłośnicy Sprzedam odzież Moncler Outlet polska oferta odzież Moncler Kurtki odzież Miłośnicy oferta moncler polska Kobiety Rozmiar odzież moncler sklep Sprzedam damska tanie moncler sale