PL|EN|AM|AZ|GE|RU
Հիմնական էջ arrow Հոդվածներ arrow Փոթորկի շեմին. պատրա՞ստ է, արդյոք, Հայաստանը ֆինանսական ճգնաժամի հետևանքներին

Փոթորկի շեմին. պատրա՞ստ է, արդյոք, Հայաստանը ֆինանսական ճգնաժամի հետևանքներին

Տպել

Thursday, 15 January 2009

Image Ռիչարդ Կիրակոսյան

Վստահության ներքաղաքական ճգնաժամից թուլացած Հայաստանի իշխանությունների առջև ծառացել է մի նոր մարտահրավեր` համաշխարհային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամը սպառնում է ապակայունացնել երկրի տնտեսությունը: Հայաստանի տնտեսության խոցելիության արմատները, չնայած փակ սահմանների և համաշխարհային տնտեսության հետ սահմանափակ կապերի «փափուկ բարձին», գալիս են նրա ներհատուկ կառուցվածքային թուլությունից:

Այս կառուցվածքային թուլությունը բաղկացած է երեք տարրից. վտանգավոր կախվածություն արտերկրում աշխատող հայաստանցիների ուղարկած դրամական փոխանցումների ներհոսքից, թույլ և անկում ապրող տնտեսություն, որը հիմնված է երկրի սպասարկման, արտադրական և շինարարության ոլորտների արհեստական գերակայության վրա, և, որն ամենից հուսահատեցնողն է, փակ օլիգարխիկ տնտեսական ցանց, որը հիմնվում է արտադրական մի քանի կարտելների կամ մոնոպոլիաների վրա:

Սակայն ավելի անհանգստացնող է Հայաստանի իշխանությունների անհեռատես հրաժարումը անգամ ճանաչելու երկրի խոցելիությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի առջև: Թեև պետական պաշտոնյաներն ընդունում են, որ տնտեսական գործունեությունն արդեն զգալիորեն կրճատվել է, նրանք հակված են թերագնահատելու անկումը շինարարության ոլորտում և փոխանցումների ներհոսքի կրճատումը, մինչդեռ վերջինը փողի կարևորագույն աղբյուր է հայաստանցիների մեծ մասի համար:

Նման անհիմն լավատեսություն վերջերս ցուցաբերեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի տարեվերջյան հարցազրույցներն արտացոլեցին քննադատությունը չընդունելու և արդեն իսկ մտահոգված հանրությանը հանգստացնելու նրա ցանկությունը:

Վարչապետի հավաստմամբ` Հայաստանի իշխանությունները մտադիր են նախաձեռնել մի շարք խոշոր ծրագրեր, որոնք նախատեսում են «պետական ագրեսիվ ծախսային քաղաքականություն», որպեսզի «չեզոքացնեն» համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները` ստեղծելով նոր աշխատատեղեր և տրամադրելով վարկեր փոքր ու միջին բիզնեսին:

Սարգսյանը հայտարարել է, որ ճանապարհային ու բնակարանային շինարարության հանրային ներդրումների նախատեսվող աճը, որը ներառում է մոտ 250 միլիոն դոլարի ենթակառուցվածքային ծրագրեր Հայաստանի` երկրաշարժից տուժած հյուսիսային շրջաններում, կստեղծի մոտ 5000 նոր աշխատատեղ: Բացի այդ, կառավարությունը նաև մտադիր է մոտ 250 միլիոն դոլարի վարկ վերցնել Համաշխարհային բանկից` բիզնես վարկավորման նախատեսված ընդլայնման համար:

Սարգսյանը նաև նշել է, որ Հայաստանին պետք կլինի ավելի քան 1 միլիարդ դոլար լրացուցիչ արտասահմանյան ֆինանսավորում` խորհրդային տարիներին կառուցված և շահագործման ռեսուրսը սպառող Մեծամորի ատոմակայանի փոխարեն նորը կառուցելու և Իրանին կապող նոր երկաթգիծ անցկացնելու համար: Սակայն համաշխարհային վարկային ճգնաժամի պայմաններում, երբ վարկատուները մեծ դժկամությամբ են նման ծրագրեր ֆինանսավորում, պարզ չէ, թե Հայաստանը որտեղից է նման օժանդակություն ստանալու:

Արձագանքելով վարչապետի լավատեսությանը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել է, թե «Հայաստանը հաղթահարել է» համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի «առաջին ալիքը», քանի որ Հայաստանի բանկային համակարգը չի տուժել ֆինանսական ճգնաժամից և զերծ է համաշխարհային ռիսկերից: Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունները «ձեռնարկում են բոլոր միջոցները` ճգնաժամի բացասական հետևանքները հաղթահարելու համար»:

Իր հերթին` ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը փարատել է հարկային մուտքերի սպասվող կրճատումների մասին մտահոգությունները` պնդելով, թե «տնտեսական ճգնաժամը Հայաստանում առայժմ չի անդրադարձել հարկերի հավաքման վրա»: Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությանը պետք է առնվազն 20 տոկոսով ավելացնել հարկերի հավաքումը` պարզապես 2009-ի ընդունված պետբյուջեն կատարելու համար: Քանի որ պետությունը չափից ավելի շատ է ապավինում ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ), որը երկրի բյուջետային եկամուտների ամենամեծ աղբյուրն է, կա իրական վտանգ, որ պետությունը չի կարողանա կատարել իր եկամտային ծրագրերը` հատկապես հաշվի առնելով հարկային ու մաքսային ծառայողների աշխատավարձերը 40 տոկոսով ավելացնելու վերջին խոստումները:

Չնայած այս պաշտոնական հավաստիացումներին`Հայաստանի հանրությունը մնում է մտահոգված: Ինչպես պարզվել է Հայկական մարքեթինգային ընկերակցության վերջերս անցկացրած հասարակական կարծիքի հարցախույզից, հարցվածների 47 տոկոսը կարծում է, որ տնտեսական ճգնաժամը կանդրադառնա Հայաստանի վրա, իսկ 43 տոկոսը կարծում է, որ այն ֆինանսական վնաս կհասցնի իրենց ընտանիքներին:

Գործազրկության աճ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի առջև Հայաստանի խոցելիության ամենաակնհայտ արտահայտությունը մի շարք խոշոր ընկերությունների հանկարծակի փակումն է: Համաշխարհային ապրանքային շուկաներում գրանցված անկման հետևանքով Հայաստանի արտահանման հիմնական ապրանքի` գունավոր մետաղների գների անկումը հանգեցրել է մի քանի հարյուր հանքափորների գործազրկությանն ու Հայաստանի երկու խոշորագույն քիմիական կոմբինատների, այդ թվում` «Նաիրիտի», գործունեության դադարեցմանը: Դրա հետևանքով գրեթե երեք հազար աշխատողներ ժամանակավորապես ազատվել են աշխատանքից:

Բացի այն, որ այդ փակումների հետևանքով հազարավոր մարդիկ զրկվեցին աշխատանքից, դա նաև լուրջ հետևանքներ ունեցավ բյուջեի համար: Օրինակ` իր գործունեության ծավալները կրճատած խոշորագույն հանքարդյունահանող ձեռնարկություններից է գերմանացի սեփականատերերին պատկանող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը Հայաստանի առաջատար հարկատուներից է: Ըստ կոմբինատի գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի` ընկերությունը 2009 թվականին նախատեսում է 20 տոկոսով կրճատել հարկերի վճարումը պետբյուջե:

Քաղաքականության ու տնտեսության կապը Հայաստանում

Ինչպես որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա լուրջ քաղաքական հետևանքներ է թողել, այդպես էլ քաղաքական նկատառումները կարևոր դեր են խաղացել Հայաստանի կառավարության իրականացրած տնտեսական բարեփոխումների ծրագրում:

Դրա առավել ակնհայտ օրինակներից է մի շարք հայաստանյան ձեռնարկությունների փակումը հարկային ծառայության կողմից, ինչն ավելի կապված է դրանց սեփականատիրոջ քաղաքական գործունեության, քան հարկային բացահայտ խախտումների հետ: Ընդդիմությանը բացահայտ սատարող միլիոնատեր գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող հանքային ջրերի «Բջնի» գործարանի ստուգումն ու հետագա փակումը հարցեր առաջ բերեց իշխանությունների կողմից օրենքի կամայական գործադրման մասին, քանի որ տպավորություն էր ստեղծվում, որ իշխանություններն օգտագործում են օրենքը ավելի շատ պատժելու, քան բիզնես գործունեությունը կարգավորելու համար: Ընկերությունը փակելու և աճուրդի հանելու բացառիկ որոշումը` իբր հարկերից խուսափելու համար, ավելի քան կասկածահարույց է, երբ համեմատում ես իշխանությունների հետ բացահայտ սերտ կապեր ունեցող հարուստ «գործարարներին» պատկանող այլ ընկերությունների շատ ավելի աղաղակող անհամապատասխանությունների հետ:

Ոլորտում երկրի խոշորագույն ձեռնարկություններից մեկի` «Բջնի» գործարանի փակումը նաև լուրջ հարված էր տեղական տնտեսությանը: Գործարանը գտնվում է Երևանին մերձակա, ընդհանուր առմամբ, չքավոր ու գործազուրկ Չարենցավան քաղաքում, և նրա փակման որոշումն ուղղակիորեն հարվածում է 400-ից ավելի տեղացի աշխատողների ապրուստին:

Սուքիասյանին պատկանող «ՍԻԼ գրուպ» կոնցեռնի մաս կազմող երկու այլ ձեռնարկություններ նույնպես դարձել էին իշխանությունների թիրախ. պիցա-ռեստորանների ցանցի և տպարանի ղեկավար աշխատողները ձերբակալվել էին հարկերից խուսափելու մեղադրանքով: Սուքիասյանին պատկանող երրորդ ընկերությունը, որը «Ֆիլիպ Մորիս» ծխախոտի ընկերության բացառիկ ներկայացուցիչն էր Հայաստանում, նույնպես դուրս մղվեց բիզնեսից 2008-ին այն բանից հետո, երբ, ինչպես հաղորդում են, մաքսային կոմիտեն կալանք դրեց ընկերության ներմուծած ապրանքների մի քանի խոշոր խմբաքանակների վրա:

Հայաստանի ներքաղաքական անկայունության ու տնտեսության կապը ևս մեկ անգամ արտահայտվեց անցյալ շաբաթ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի անցյալ ամիս ընդունած որոշմամբ` շարունակել 236,5 միլիոն դոլար տնտեսական օժանդակության ժամանակավոր դադարեցումն այն հիմնավորմամբ, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել փարատել երկրում «ժողովրդավարական կառավարման կարգավիճակի» մասին կորպորացիայի մտահոգությունները: Այդ որոշումը հետևեց 2008 թ. մայիսին ձեռնարկված նման քայլին, երբ կասեցվեց «Հազարամյակի մարտահրավերներ» հնգամյա ծրագրի վերջին տրանշի հատկացումը` Հայաստանի հետընտրական քաղաքական ճգնաժամի պատճառով:

Վերջին կասեցումն ԱՄՆ-ը հիմնավորեց «մտահոգություններով» և այն հանգամանքով, որ Հայաստանի իշխանությունները չեն արդարացրել ակնկալիքները` «բարեփոխումներ իրականացնելու ստանձնած պարտավորությունները»: Մեկնաբանելով սառեցման մասին որոշումը` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան անցյալ ամիս ասել է, թե Վաշինգտոնին «լրջորեն մտահոգում» է, որ հետընտրական ճգնաժամի հետևանքով ընդդիմության տասնյակ անդամների շարունակում են կալանքի տակ պահել:

Մտահոգիչ կանխատեսում

Հայաստանի իշխանությունների լավատեսության և հասարակության տագնապի ֆոնի վրա` առաջատար սփյուռքահայ մի կազմակերպության վերջերս հրապարակած զեկույցն անդրադարձել է Հայաստանի համար համաշխարհային ճգնաժամի հետևանքների վտանգներին: Անցյալ ամիս հրապարակված զեկույցում (առցանց ներկայացված է www.pf-armenia.org կայքում) «Քաղաքական ֆորում-Հայաստան» կազմակերպությունը զգուշացրել է, որ «շարունակվող ֆինանսական ճգնաժամը խոր ու երկարատև ազդեցություն կունենա մի շարք տնտեսությունների վրա» և նշել է, որ նման բացասական ազդեցություն [ճգնաժամը] նաև կարող է թողնել այնպիսի ծայրամասային տնտեսությունների վրա, ինչպիսին Հայաստանինն է` անկախ նրանից, թե որքանով են նրա համապատասխան հատվածները մեկուսացված մնացյալ աշխարհից»:

Որպես շահույթ չհետապնդող անկախ պրոֆեսիոնալ ընկերակցություն` «Քաղաքական ֆորում-Հայաստանը» ձգտում է «ավելի խորը վերլուծել Հայաստանի տնտեսական զարգացումն ու ազգային անվտանգությունը, և դրա միջոցով օգնել հանրային քաղաքականության մշակմանը»: Կազմակերպության հիմնական նպատակն է առաջարկել «այլընտրանքային տեսակետներ ու պրոֆեսիոնալ վերլուծություններ, որոնք պարունակում են նորարարական ու գործնական խորհուրդներ հանրային քաղաքականության ձևավորման ու կիրառման համար»:

«Քաղաքական ֆորում-Հայաստան» կազմակերպության զեկույցը հաստատեց, որ «կան բավարար հիմքեր, որոնք վկայում են, որ առկա է լուրջ ճգնաժամ»` հավելելով, որ «այդ համատեքստում Հայաստանի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կտուժի»:

Զեկույցը պարունակում է մի շարք խորհուրդներ, որոնք մեծապես գերազանցում են Հայաստանի իշխանությունների ձեռնարկած անբավարար թվացող միջոցների սահմանափակ մասշտաբները և ավելի իրատեսորեն են արտացոլում անհապաղ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը` տնտեսական ճգնաժամի առավել դաժան հետևանքներից Հայաստանի տնտեսությունը պաշտպանելու համար:

Զեկույցում առաջարկվում են նոր խորհուրդներ այն միջոցների մասին, որոնք առ այսօր հիասթափեցնելու աստիճան բացակայել են հանրային բանավեճերում: Եվ այդ լույսի ներքո Հայաստանի իշխանությունները պարտավոր են, նախևառաջ, անսալ զեկույցում հնչեցված կոչին` մշակելու «սոցիալական ապահովության համակարգ»` ձեռնարկելով միջոցներ, որոնք կոչված են վերանայելու աղքատության չափորոշիչները, հայտնաբերելու երկրի բնակչության սոցիալապես խոցելի հաջորդ շերտը, ձեռնարկելու կոռուպցիայի վերացման «շոշափելի քայլեր» և ամրապնդել գործազրկությունից ապահովագրման գործող համակարգը` օժանդակություն ցույց տալով ճգնաժամի հետևանքով աշխատանքը կորցրած աշխատողներին»:

……………….

http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=3491&CID=3352&IID=1217&lng=eng  

 
Strona jest współfinansowana w ramach programu polskiej pomocy zagranicznej
Ministerstwa Spraw Zagranicznych RP w 2007 r.

© 2017 Stowarzyszenie Dom Kaukaski w Polsce
Christian Louboutin OutletChristian Louboutin DiscountChristian Louboutin Flats
Joomla! is Free Software released under the GNU/GPL License.
arch
ceny Tanie Kurtki Moncler Online Rozmiar dzieci Moncler Outlet Mężczyźni sklep odzież Moncler Kurtki Mężczyźni Rozmiar sale moncler polska 2014 polska Miłośnicy moncler sklep Outlet tanie ceny moncler sale oferta Kurtki sklep Moncler odzież dzieci tanie Moncler Outlet Outlet Tanie dzieci Moncler Kurtki ceny damska Online moncler polska Kobiety Rozmiar Kurtki moncler sklep dzieci Miłośnicy 2014 moncler sale Mężczyźni 2014 sale Moncler Mężczyźni Tanie 2014 Moncler Outlet polska Mężczyźni sale Moncler Kurtki oferta sklep ceny moncler polska Online 69% Off sklep moncler sklep Miłośnicy ceny tanie moncler sale Mężczyźni 69% Off Kobiety Moncler Kurtki Tanie Kobiety Moncler Outlet sklep Rozmiar dzieci Moncler Kurtki Sprzedam Miłośnicy Tanie moncler polska sale Rozmiar 2014 moncler sklep damska Mężczyźni Outlet moncler sale odzież sale Kobiety Moncler sklep tanie oferta Moncler Outlet Tanie Mężczyźni oferta Moncler Kurtki Rozmiar odzież polska moncler polska Outlet odzież 2014 moncler sklep Kobiety damska Tanie moncler sale Tanie polska sale Moncler damska Outlet ceny Moncler Outlet odzież tanie Mężczyźni Moncler Kurtki Kobiety Kurtki damska moncler polska dzieci tanie Sprzedam moncler sklep 69% Off Kobiety oferta moncler sale polska 2014 Online Moncler sklep damska 2014 Moncler Outlet dzieci Sprzedam Tanie Moncler Kurtki 69% Off dzieci sale moncler polska damska Sprzedam odzież moncler sklep Kurtki Mężczyźni ceny moncler sale ceny Sprzedam sklep Moncler Online Rozmiar tanie Moncler Outlet Mężczyźni Online damska Moncler Kurtki Kurtki polska dzieci moncler polska ceny 2014 sklep moncler sklep Tanie tanie Kurtki moncler sale damska ceny sklep Moncler 2014 oferta Miłośnicy Moncler Outlet ceny 69% Off Tanie Moncler Kurtki Tanie Mężczyźni oferta moncler polska Rozmiar 2014 Online moncler sklep Kurtki sklep polska moncler sale oferta Kurtki polska Moncler Miłośnicy Sprzedam odzież Moncler Outlet polska oferta odzież Moncler Kurtki odzież Miłośnicy oferta moncler polska Kobiety Rozmiar odzież moncler sklep Sprzedam damska tanie moncler sale