

Նախաբան![]() Sunday, 12 August 2007 |
Հարգելի Տիկնայք և Պարոնայք, Հանուն մեր հայրենիքների և երկրների 2007թ. մարտի 26-ին Վարշավայում /Լեհաստան/ հիմնվեց և գրանցվեց “Ընդհանուր Կովկասյան Տուն” կազակերպությունը: Ընդհանուր Կովկասյան Տունը հասարակական կազմակերպություն է: Կազմակերպությունը պետք է կազմված լինի հարավկովկասցիներից /Ադրբեջան, Հայաստան, Վրաստան/: Այնուամենայնիվ “մեր տան” դռները բաց են կովկասյան բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների համար: Ընդհանուր Կովկասյան Տան ստեղծման հիմքում դրված են մի շարք հիմնախնդիրներ և նպատակներ: Սակայն մինջև այս խնդիրների բացատրությանն անցնելը, ես կուզենայի ընդգծել, որ մեր հիմնական նպատակը մեր գեղեցիկ և մեծ մշակույթի և բազմադարյա ավանդույթների մասին գիտելիքների փոխանցումն է այլ ժողովրդներին: Ավանդույթներ, որոնք արմատացել են դեռ վաղ ժամանակներից, երբ դեռ Եվրոպան չկար: Մենք չենք կասկածում, որ սա այլ երկրներում մեր ժամանակակիցներին մեր մասին պատմելու ամենալավ միջոցն է: Իսկ մենք, մեր հերթին կփոխառենք իրենց հարուստ փորձը: Ընդհանուր Կովկասյան Տունը իհարկե ստեղծված է մեր համար` Կովկասի զավակների: Հետևաբար մենք պետք է հասնենք հետևյալ նպատակներին: • մեր երկրների և ժողովրդների մասին գիտելիքների տարածումը, հաշվի առնելով, որ սա “ադրբեջանական տուն”, “հայկական տուն” և “վրացական տուն” չէ, այլ “Ընդհանուր Կովկասյան Տուն”: ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ – ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ – ԸՄԲՌՆՈՒՄ Մենք գիտենք, որ սա շատ երկար գործընթաց է: Սակայն մենք չենք կարող մեր երևակայությանը մեծ ազատություն տալ, ինչպես կուզենայինք: Ամեն ինչ կախված է մեր ֆինանսական և մարդկային ռեսուրսներից: Տվյալ պահին նրանք շատ համեստ են: Ինչու ենք մենք ստեղծում “Ընդհանուր Կովկասյան Տունը Լեհաստանում”: Կովկասցիների մեծ մասը կզարմանան, երբ իմանան, որ “Կովկասյան տունը” /իհարկե ոչ թե “մեր տունը”, սակայն նրա քաղաքական երկվորյակը/ հիմնվել էր Վարշավայում պատերազմի տարիներին մոտ 100 տարի առաջ: Կովկասյան տունը հիմնվել է Կովկասի էմիգրանտների կողմից, որոնք ունեցան հնարավորություն ճաշակելու լեհական հյուրընկալությունը նոր վերածնված Լեհաստանում իր անկախությունը կորցնելուց 123 տարի հետո: Մենք վախ ունենք, որ մեր հիմնադիր հայրերի անունները մոռացված են: Այն մարդկանց անունները, որոնք չտատանվեցին և գործեցին միասնականորեն: Շատ կարևոր է հիշել, որ մեր հայրենակիցները լքեցին իրենց ընտանիքները և ճանապարհորդեցին 3000 կմ. Հեռավորության վրա, որպեսզի ծառայեն իրենց ժողովուրդներին: Մարշալ Ժոզեֆ Պիլսուցկին /մեծ լեհ պետական գործիչ, Լեհաստանում ազգային անկախության համար պայքարի առաջնորդներից մեկը/ հյուրընկալեց իրենց: Նա մեծապես աջակցեց բազմամշակութային և բազմաէթնիկ հասարակությանը Լեհաստանում: Դարեր շարունակ լեհերը պատրաստ էին մարտնչել “Մեր ազատությունը նաև ձերն է” կարգախոսով: Այսօր նրանք ակտիվորեն ներգրավված են խաղաղապահ առաքելություններում` աշխարհի տարբեր մասերում: “Ընդհանուր Կովկասյան Տուն” կազմակերպությունը կուզենար ակտիվորեն ներգրավված լինել Լեհաստանի հարուստ մշակութային կյանքի, երիտասարդական միջոցառումների և ուսանողական կյանքի զարգացման մեջ: Այսինքն` հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, որոնցում մենք մեծ հաճույքով կմասնակցենք: Որոշ մարդիկ հարցնում են, թե արդյոք ինչու ենք մենք ուզւմ մեր վրա վերցնել այդպիսի պարտականություններ: Ինչու: Քանի որ մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է աշխարհը էլ ավելի լավը դրձնելու: Մենք չենք կարող լինել այնքան եսասեր և բարդել մեր ծնողների ու պապերի ուսերին բոլոր դժբախտությունները: Մենք պատասխանատու ենք կովկասյան ժողովուրդների ապագայի համար: Եկեք նայենք մեր մեծ ներուժին այդ դժվարին, բայց արժանի նպատակներին հասնելու համար: |